ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Իմ քայ­լում» հարց լուծողները

«Իմ քայ­լում» հարց լուծողները
06.09.2019 | 00:17
Դեռ մեկ տա­րին չբո­լո­րած՝ խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը ծվեն-ծվեն է լի­նում։ Սա կան­խա­տե­սե­լի էր հենց ա­ռա­ջին օ­րից։ ՈՒ՞մ պարզ չէր, որ ա­ռանց գա­ղա­փա­րի, ոչ մի հար­ցում հա­մա­խո­հու­թյուն չու­նե­ցող, օ­րեն­սդ­րա­կան աշ­խա­տան­քից գլուխ չհա­նող մար­դիկ չեն կա­րող միա­սին եր­կար աշ­խա­տել, թիմ ձևա­վո­րել։ Այ­սօր ան­գամ զա­վեշ­տա­լի է հետևել, թե ինչ տեմ­պով ու ա­րա­գու­թյամբ են խմ­բակ­ցու­թյան նիս­տե­րը հա­ջոր­դում մի­մյանց, բայց է­լի բո­լո­րը ոչն­չից տե­ղյակ չեն։
Մեզ հայտ­նի դար­ձավ, որ ՔՊ նիս­տե­րի ժա­մա­նակ եղանակ ստեղծողները ե­րեք հո­գի են՝ Նի­կոլ Փա­շին­յա­նը, Լի­լիթ Մա­կուն­ցը և Ան­նա Հա­կո­բյա­նը։ Վեր­ջինս, պարզ­վում է, նաև խմ­բակ­ցու­թյան հար­ցե­րով է զբաղ­վում ու, թերևս, ա­մե­նա­դա­ժանն է, բա­ռիս բուն ի­մաս­տով։ Ան­նա­յի մաս­նակ­ցու­թյամբ օ­րերս անց­կաց­ված նիս­տում մի ու­շագ­րավ դր­վագ է ե­ղել։ «Նի­կո­լի շիշ բռ­նող» ար­տա­հայ­տու­թյու­նից զայ­րա­ցող ու մա­մու­լին դա­տի տվող Հայկ Սարգ­սյա­նը, երբ Ա­մուլ­սա­րի շա­հա­գոր­ծ­մա­նը դեմ է խո­սել, Ան­նա Հա­կո­բյա­նը նրան կր­կին իր կար­գա­վի­ճակն է հի­շեց­րել. «Դու ըն­դա­մե­նը Նի­կո­լի շի­շը բռ­նողն ես ե­ղել»։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3707

Մեկնաբանություններ